38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հնարավոր է վերացնել այն սխալները, որոնք հասցրին անդունդի եզրին. Կարինե Հակոբյան

Հնարավոր է վերացնել այն սխալները, որոնք հասցրին անդունդի եզրին. Կարինե Հակոբյան
16.10.2022 | 10:18

Եթե աշխարհը՝ ներառյալ Ռուսաստանը, իմանար, որ հայրենիքի միասնությունը մեր արժեհամակարգի վերին սանդղակի վրա է, նրանց մտքով չէր անցնի մեզ այսպես մասնատել, որովհետև ի սկզբանե կիմանային, որ դա անհնարին է։

Ի սկզբանե գործ կունենային այլ որակի ազգի և պետության հետ։ Կիմանային, որ իրենց դիմաց բռունցք է և ոչ թե մատներ են, որոնց մեկ-մեկ և հերթով կարելի է կոտրել։ Բայց, երբ ինքներս ենք մեզ մասնատում, ավելին, երբ մասնատումը դարձնում ենք պետական ծրագիր, երբ ինքներս մեզ ստում ենք և աշխարհին իբր մոլորեցնում, որ կա Ղարաբաղի առանձին ազգ, որն ազգային ինքնորոշման իրավունքի հիման վրա ինքնավար պետություն է ստեղծել և հավատում ենք այդ ստին տարիներ շարունակ, առանց ունենալու պատասխանը, թե ինչու պետք է մեկ ազգը երկու պետություն ունենա՝ դաժանորեն ստանում ենք ապտակը։ Կեղծիքը և անգրագիտությունը սահման չունի, պարզ է, և ժողովրդին ժողովրդավարության օգնությամբ խաբելը՝ նույնպես։

Արցախի հարցի միակ լուծումը Հայաստանի հետ միավորումն է․ ուրիշ լուծում չկա և չի կարող լինել։ Բոլորս գիտենք նաև, որ այս պահին դա հնարավոր չէ, բայց հնարավոր է վերացնել այն քաղաքական սխալները, որոնք հասցրին մեզ այս անդունդի եզրին։

Դիտվել է՝ 9595

Մեկնաբանություններ